ԱՄՆ-ում մեկ օրում հայտնաբերվել է COVID-19-ի ավելի քան 157.000 նոր դեպք
ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման ավելի քան 157 հազար նոր դեպք է հայտնաբերվել մեկ օրում, COVID-19-ից մահացել է 1172 մարդ: Այդ մասին հաղորդել է Ջոնս Հոփքինսի համալսարանը, որը հանրագումարի է բերել դաշնային եւ տեղի իշխանությունների, ինչպես նաեւ ԶԼՄ-ների եւ մյուս բաց աղբյուրների տվյալները:
Համալսարանի տվյալ ների համաձայն, ԱՄՆ-ի բժիշկները վերջին 24 ժամվա ընթացքում գրանցել են վարակման 157 հազար 901 նոր դեպք:
Անցյալ շաբաթ նոյեմբերի 28-ին գրանցվել է հիվանդացածների ռեկորդային օրական աճ՝ 205 հազար 557:
Համալսարանի տեղեկատվության համաձայն, համավարակի սկզբից ի վեր ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 13,5 մլն դեպք, մահացել է 268 հազարից ավելի մարդ:
Ապաքինվել է ավելի քան 5 մլն ախտահարված: Ամբողջ աշխարհում, համալսարանի տվյալների համաձայն, COVID-19-ով վարակվել է ավելի քան 63 մլն մարդ, մահացել է 1,4 միլիոնից ավելի կորոնավիրուսով վարակված, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: