Բաժիններ՝

Թուրքիան հայտարարել է, որ անօդաչուների վաճառքը Կիևին ուղղված չէՌԴ-ի դեմ

Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ուկրաինային մարտական անօդաչուներ վաճառելու շուրջ գործարքն ուղղված չէ ՌԴ-ի դեմ։

«Այո, մենք վաճառում ենք, երբ կա պահանջարկ: Այդ գործարքն ուղղված չէ Ռուսաստանի դեմ: Եթե Ռուսաստանը մեր պաշտպանական արդյունաբերության արտադրանքի կարիքն ունի, ապա մենք պատրաստ ենք դա քննարկել»,-հայտարարել է Չավուշօղլուն՝ հանդես գալով Haberturk-ի եթերում:

Նա նշել է, որ Անկարան լավ հարաբերություններ ունի երկու երկրների հետ, չնայած Սեւ ծովի շրջանում իրադրության լարվածությանը: Չավուշօղլուն հավելել է, որ Թուրքիան շարունակում է բանակցությունները ռուսաստանյան C-400 զենիթահրթիռային համակարգերի (ԶՀՀ) նոր խմբաքանակի գնման շուրջ: C-400-ի այլ պատվերների շուրջ բանակցությունները շարունակվում են»,-հավելել է նախարարը: Այս տարի ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը նախազգուշացրել էր, որ Անկարան ինքնուրույն որոշում կընդունի C-400-ի մատակարարումների հարցի շուրջ: Նրա խոսքով՝ «ոչ մի երկիր իրավունք չունի միջամտել եւ որոշել Թուրքիայի քաղաքականությունը պաշտպանական ոլորտում»: Նա ընդգծել է, որ այդ ոլորտում որոշումներն Անկարայի սուվերեն իրավունքն է: ԱՄՆ-ում քանիցս անհանգստություն են հայտնել Թուրքիայի կողմից C-400-ի ձեռքբերման կապակցությամբ, քանի որ կարծում են, որ Ռուսաստանը կարող է այդ համակարգերն օգտագործել հինգերորդ սերնդի F-35 կործանիչ-ռմբակոծիչների մասին տեղեկատվություն ստանալու համար:

Բացի այդ, Պենտագոնում հայտարարել են, որ Թուրքիան պետք է С-400 զենիթահրթիռային համակարգերը Ռուսաստանին վերադարձնի, եթե Անկարան ցանկանում է  ԱՄՆ-ից ստանալ Patriot հրթիռային համակարգեր: Արդյունքում Վաշինգտոնն Անկարային F-35A-ի արտադրության ծրագրից բացառել է անցյալ տարվա հուլիսին այն բանից անմիջապես հետո, երբ Թուրքիան ձեռք է բերել C-400 զենիթահրթիռային համալիրները: Էրդողանն ավելի վաղ նաեւ հայտարարել է, որ չհարգելու դրսեւորում է համարում Ռուսաստանից C-400 համակարգեր գնելու համար Անկարայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու ԱՄՆ-ի պլանները, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս