Շվեյցարիան Թուրքիային ներառել է Covid-19 համավարակի ռիսկային գոտիների ցանկում

Շվեյցարիայի հանրային առողջության դաշնային գրասենյակը (BAG) Թուրքիային առաջին անգամ ներառել է ռիսակային երկրների ցանկում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Այսպիսով Թուրքիայից Շվեյցարիա մեկնող քաղաքացիները կենթարկվեն պարտադիր 10-օրյա ինքնամեկուսացման ռեժիմին: Կարանտինային սահմանափակումները խախտելու համար նախատեսվում է տուգանք՝ 10.000 շվեյցարական ֆրանկի չափով:

Նշվում է, որ նման որոշումը պայմանավորված է վերջին ժամանակաշրջանում Թուրքիայում կորոնավարակով հիվանդացության և մահացության դեպքերի թվի աճով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930