Բաժիններ՝

Դամասկոսն ընտրություններում Ասադի հաղթանակը նշել է հրավառությամբ և ընդգրկուն զբոսահանդեսներով

Սիրիայում նախագահական ընտրությունների արդյունքների տոնումը, որտեղ հաղթանակ է տարել պետության գործող ղեկավար Բաշար Ասադը, ուղեկցվել է ընդգրկուն ժողովրդական զբոսահանդեսներով: Մարդիկ սկսել են Օմեյադների հրապարակ գալ մինչեւ քվեարության արդյունքների հայտարարումը, գործնականում յուրաքանչյուրի ձեռքին եղել է սիրիական դրոշ կամ էլ Ասադի դիմանկարը։

Հրապարակում տեղակայել են բեմ եւ մի քանի էկրաններ, որտեղ հեռարձակվել են տեղի ունեցող իրադարձությունները: Բարձրախոսներից հնչել է ազգային երաժշտություն:

Հրապարակի պարագծով արձակվել է հրավառություն: Մոտավորապես 23:30-ին (Երեւանի ժամանակով 00:30-ին) էկրաններին երեւացել է Սիրիայի Ժողովրդական խորհրդի (խորհրդարանի) նախագահ Համուդ Սաբաղը, որը հայտարարել է, որ գործող նախագահն ստացել է ընտրողների 95,1 տոկոսի պաշտպանությունը: Բազմությունն սկսել է վանկարկել «Ալլահ, Սիրիա, Բաշար», տրվել են տոնական հրավառության համազարկեր, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս