«Նիկոլը փրկվելու շանս չունի, ինքն արդեն լեշ է և գիտի այդ մասին». Գեղամ Նազարյան
«Մեր երկիրն ուներ Նիկոլ անունով մի ղեկավար, որը խոստովանել է, որ մանկության իր ամենասիրելի զբաղմունքը մորթվող խոզի աչքերին նայելն է: Հասկանո՞ւմ եք՝ ով է ղեկավարում այս երկիրը, դուք պատկերացնո՞ւմ եք՝ ում հետ գործ ունենք: Իսկ գուցե հիմա ինքը նոր հոբբի ունի՝ նայել զոհվող զինվորի, գերեվարվող զինվորի աչքերին: Մենք ազգովի մեծ մեղք գործեցինք 2018թ., չիմանալով՝ ինչ-որ մեկին բերեցին՝ նվիրեցինք աթոռը: Այո, ընդունենք, որ կա թուրք-ադրբեջանական գործակալական ցանց, բայց ժողովուրդն էր մոլագարության աստիճանի գոռում՝ Նիկոլ, վարչապետ, երբ չգիտեր ո՛չ այդ մարդու ընտանիքին, ո՛չ նրան, ո՛չ նրա մտածողությունը, չգիտեր, որ նրա գերագույն և միակ արժեքը փողն է, որի կենացը ինքը սիրում է խմել»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց քաղաքագետ, «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության հիմնադիր Գեղամ Նազարյանը՝ ընդգծելով՝ հիմա մենք ազգովի պատժվում ենք:
Նա խորհուրդ տվեց Փաշինյանին՝ հրաժարական տալ և փաստաբան վարձել. «Ես իրեն ասել եմ՝ ինքը շանս չունի փրկվելու, իր երազած փրկության, նույնիսկ, եթե ճողոպրի Կանադա, Ռուսաստան, շանս չունի: Այսքան աղետ երկրին բերած մարդը շանս չունի փախչելու: Ինքը գիտի, որ հունիսի 21-ին արդեն ուրիշ իշխանություն է լինելու, հասկանում է, որ Տիգրան Մուկուչյանը չի կեղծի ընտրությունները, ինքը, իհարկե, ամեն օր հրահանգավորում է, գործարարի է ուղարկում Տիգրան Մուկուչյանի մոտ, հետո գողականի է ուղարկում՝ ըստ օդում կախված լուրերի:
Երբ նայում ես «Եռաբլուրի» դրոշներին (երբ ասում եմ՝ «Եռաբլուր», Եռաբլուրներ ամեն բնակավայրերում կան)՝ այդ դրոշները մեզ անդադար ուղերձ են հղում, անդադար տղերքը ասում են՝ մոլագար մարդասպանի դատի ժամն է: Այդ դատը մինչև չլինի՝ ինչ տնտեսական ռեֆորմ ուզում եք՝ արեք, ինչ իշխանություն ուզում եք՝ բերեք, մինչև սրանց դատը չլինի՝ մենք ոտքի կանգնել չենք կարող, դա անհրաժեշտություն է: Ես ամեն օր ինձ ստիպում եմ տնից դուրս գալ միայն իմ Աբգարի ուժով, թե չէ՝ ես էդ ուժը չէի էլ ունենա: Հեշտ չէ՝ 5000 զոհ՝ դիտավորյալ: Սա ինքնաբուխ պատերազմ չէր, այս տականքները ծրագրել էին, որ պետք է 5000 զոհենք, որ ժողովրդի մեջ վախ մտնի, որ Շուշին հանձնենք, մնացածն ասեն՝ ինչ լավ է, շուտ հանձնեցին՝ մեզ էլ չսպանեցին: Դա մտածված, հրեշային ծրագիր է: Հիմա, ինքը վաղը չէ մյուս օրը ասելու է՝ ե՞ս, ե՞ս եմ մեղավոր, որ 6 առևանգված զինվոր կա, ես պատասխանատու եմ գուցե, բայց գուցե ճշտե՞նք, որ ես փրկեցի 24.960 զինվորի, որ չառևանգվեն: Այսպես էշ-էշ դուրս է տալու, մամուլն էլ քննարկելու է: Մենք էլ ենք խելագարվել, հասկանո՞ւմ եք, երբ ղեկավարը խելագար է, իրենք հանդուրժում ենք, մենք էլ ենք սկսում խելագարվել»:
Գեղամ Նազարյանը զուգահեռներ տարավ հայտնի մուլտֆիլմի և մեր իրականության միջև. ««Բժիշկ Այբոլիտ»-ի մուլտում, երբ մի տառական է լինում, բոլոր գազանները սարսափում են, փախչում են, այդ տառականը է՛լ ասֆալտին է ծեփում, է՛լ պատերին է տալիս, է՛լ ձերբակալում է, մինչև բանից անտեղյակ մի ճնճղուկ է գալիս և կտցահարում է տառականին, ու բոլորը ամաչում են: Այդ օրը եկել է արդեն, մնում է՝ արձանագրենք: Ես չգիտեմ՝ մինչև հունիսի 20-ն ե՞նք արձանագրելու, թե՞ հենց հունիսի 20-ին, թե այդ կապիտուլյանտն ինչ-որ բան է մոգոնելու՝ երկիրը տանի ցնցումների, բայց ինքը չկա, ինքը լեշ է արդեն, ինքն էլ գիտի այդ մասին»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում