«1915 դեպքերի վերաբերյալ Բայդենի հայտարարությունը լրացուցիչ բեռ է դրել մեր հարաբերությունների վրա»․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 26-ին ամերիկացի խոշոր ընկերությունների ղեկավարների հետ ունեցած տեսակապով հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Բայդենի կողմից ցեղասպանության ճանաչումը լրացուցիչ բեռ է դրել թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

«Չնայած նախագահ Բայդենի՝ 1915-ի դեպքերի վերաբերյալ արած հայտարարությունը լրացուցիչ բեռ է դրել մեր հարաբերությունների վրա՝ այնուամենայնիվ, ես հավատում եմ, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Բայդենի հետ անցկացվելիք մեր հանդիպումը կազդարարի նոր ժամանակաշրջանի մեկնարկի մասին»,- հույս է հայտնել Թուրքիայի նախագահը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31