Վրաստանում COVID-19-ով ախտահարման դեպքերը նվազել են
Վրաստանում համաճարակաբանները հրապարակել են երկրում կորոնավիրուսով վարակման վիճակագրությունը. անցած օրվա ընթացքում արվել է կորոնավիրուսի 11 հազար 59 թեստ եւ հայտնաբերվել վարակման 260 դեպք: Այդ մասին հաղորդվում է Stopcov.ge. կառավարական կայքում:
Համաճարակաբանները հայտնաբերված ախտահարվածների թվի կրճատումը բացատրում են այն բանով, որ հանգստյան օրերին թեստավորման ինտենսիվությունը նվազում է, աշխատանքային օրերին մասնագետներն օրական թեստավորում են 40-45 հազար մարդու: Դրականության ցուցանիշը (թեստավորում անցածների ընդհանուր թվից ախտահարվածների բաժինը), հունիսի 20-ի տվյալներով, կազմում է 2,35 տոկոս, երկու շաբաթվա ընթացքում՝ 2,45 տոկոս, յոթ օրվա ընթացքում՝ 2,62 տոկոս: COVID-19-ի 260 նոր դեպքերից Թբիլիսիում գրանցվել է 166-ը:
Իսկ տարածաշրջաններում հետեւյալ իրադրությունն է. Աջարիայում՝ 18, Իմերեթում՝ 17, Քվեմո Քարթլիում՝ 14, Շիդա Քարթլիում՝ 9, Գուրիում՝ 0, Սամեգրելո-Զեմո Սվանեթում՝ 7, Կախեթում՝ 16, Մցխեթ-Մթիանեթում՝ 5, Սամցխե-Ջավախքում՝ 7, Ռաչա-Լեչխումում եւ Քվեմո Սվանեթում՝ 1: Ներկայում Վրաստանում ակտիվ դեպքերի թիվը հասնում է 8358-ի, նրանցից 2819-ը ստացիոնար բուժման կարիք ունեն, 590 մարդ գտնվում է քովիդ-հյուրանոցներում, 4949 մարդ բուժընթաց է անցնում տանը:
683 հիվանդների վիճակը ծանր է, նրանցից 178-ը միացված են արհեստական շնչառության սարքին:
Կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում հայտնաբերվել է 2020 թվականի փետրվարի 26-ին, հաղորդել է Sputnik-ը: