
Բառնաբի Ջոնսը գլխավորել է Ավստրալիայի Ազգային կուսակցությունը

Ավստրալիայի Ազգային կուսակցության խորհրդարանական խմբակցությունը հունիսի 21-ին իր առաջնորդ է ընտրել Բառնաբի Ջոնսին: Լիբերալ կուսակցության (կառավարող լիբերալ-ազգային կոալիցիայի մյուս մասնակցի) հետ կնքված համաձայնագրի շրջանակում քաղաքական գործիչը կդառնա երկրի փոխվարչապետ։
Գործող փոխվարչապետ Մայքլ Մակքորմակի խոսքով՝ Ավստրալիայի կառավարության ղեկավարն արդեն իր հետ քննարկել է առաջիկա պաշտոնաթողության հարցը եւ շնորհակալություն է հայտնել ծառայության համար:
«Սա ժողովրդավարությունն է գործողության մեջ: Ինձ որոշ ժամանակ կպահանջվի ապագայիս մասին մտածելու համար, բայց ես կշարունակեմ ծառայել իմ երկրին ցանկացած եղանակով, ինչով միայն կկարողանամ»,- ասել է նա SBS հեռուստաալիքին տված հարցազույցում՝ նշելով, որ հարգում է իր կուսացության որոշումը եւ հաջողություն է մաղթւմ նրա նոր առաջնորդին:
Բառնաբի Ջոնսի երդմնատվության օրը որպես նոր փոխվարչապետ առայժմ հայտնի չէ: 56-ամյա Մակքորմակը փոխվարչապետ է դարձել 2018 թվականի փերվարին՝ այդ պաշտոնում փոխարինելով Բառնաբի Ջոնսին, որն այդ պահին ամենաազդեցիկ ավստրալացի քաղաքաան գործիչներից մեկն էր: Ջոնսն ինքը հարկադրված էր հեռանալու փոխվարչապետի պաշտոնից եւ հրաժարվելու կուսակցության առաջնորդի պարտականություններից աղմկահարույց սկանդալի պետճառով, որը կապված էր սեռական ոտնձգությունների մեղադանքների հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: