«Հունիսի 20-ի գիշերը կապիտուլյանտը՝ մուրճը ձեռքին, մտնելու է լայվ ու կոչ անի փողոց դուրս գալ. չխաբվեք, ժողովո՛ւրդ, փողոց դուրս չգաք, էս մարդն արյուն է բերում». Արթուր Վանեցյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանն է:

Արթուր Վանեցյանը նշել է.

  • Չի կարելի պետության մեջ զբաղվել պոպուլիզմով. բացառապես դրանով է այս 3 տարիներին զբաղված Նիկոլ Փաշինյանը:
  • Չի կարելի արտաքին խաղացողների հետ լինել անազնիվ:
  • Եթե երկիրը ղեկավարող չմարդը մշտապես խաբում է բոլորին և փորձում է սուտը տեղափոխել արտաքին աշխարհ, դրա արդյունքը լինում է պատերազմ, պատժամիջոցներ, որի հետևանքը կրում են երկիրը և քաղաքացիները:
  • Նիկոլ Փաշինյանը պաշտոնավարությանս ընթացքում ինձ ուղիղ հրաման է տվել վախեցնել Հրայր Թովմասյանին ու նրա ընտանիքի անդամներին, գտնել վարկաբեկիչ նյութեր նրանց մասին, քրեական հետապնդումներ իրականացնել:
  • Էս մարդը պատուհաս էր մեր երկրի ու մեր բոլորի գլխին:

  • Նիկոլ Փաշինյանի ամբողջ կյանքը բեմադրություն է. գինու շշով, գետնին քնած լուսանկարն էլ էր բեմադրած հնարք՝ ուշադրություն գրավելու համար…
  • Ադրբեջանի և Հայաստանի հատուկ ծառայությունների միջև եղել է օպերատիվ կապ՝ իրականացրել եմ ես ի պաշտոնե:
  • Ադրբեջանի հատուկ ծառայության ղեկավարի հետ ամիսը մեկ-երկու անգամ եղել է հանդիպում:
  • Ադրբեջանի հատուկ ծառայության ղեկավարի կողմից ինձ փոխանցվել է փակ ծրար, որը հանձնել եմ Փաշինյանին, և հակառակը՝ Փաշինյանից փակ ծրար եմ փոխանցել ադրբեջանական կողմին: Որոշ ժամանակ անց նա ասաց, որ ադրբեջանական կողմի հետ իր կապը հետագայում կպահպանեմ ոչ թե ես, այլ կառավարության իր աշխատակազմից մեկը:
  • Նիկոլ Փաշինյանն իր թիմի անդամների մասին նյութեր էր հավաքում: Հանձնարարել էր գաղտնալսել նրանց հեռախոսային խոսակցությունները, կոտրել ֆեյսբուքյան էջերը…
  • Կոռուպցիան ամենախորն արմատները գցել է հենց այս իշխանությունների օրոք: 

  • Հոկտեմբերի 19-ից հետո պատերազմը չկանգնեցնելը Փաշինյանի համար թիվ 1 նպատակ է ունեցել՝ պահել իր իշխանությունը:
  • Էս մարդը չարիք է, էս մարդը պետք է գնա… չեմ պատկերացնում՝ ո՞նց է էս մարդը քնում, երբ Էրդողանն ու Ալիևը պարում են Շուշիում:
  • Վստահ եմ՝ հունիսի 20-ի գիշերն այս կապիտուլյանտը մուրճը ձեռքին Ֆեյսբուքով լայվ է մտնելու ու կոչ անի փողոց դուրս գալ. Չխաբվեք, ժողովո՛ւրդ, փողոց դուրս չգաք, էս մարդն արյուն է բերում:

Տեսանյութեր

Լրահոս