Բաժիններ՝

Բլինքենը Իսրայելի ԱԳ նախարարին հավաստիացրել է Վաշինգտոնի կողմից աջակցության մասին

ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Իսրայելի նոր արտաքին գործերի նախարար Յայիր Լապիդի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Միացյալ Նահանգների կողմից անդավաճան պաշտպանությունը Թել Ավիվին՝ անվտանգության ապահովման առումով: Այդ մասին հաղորդել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը։

«Պետքարտուղար Բլինքենը եւ նախարար Լապիդն ընդգծել են հաստատուն գործընկերությունը Միացյալ Նահանգների եւ Իսրայելի միջեւ եւ Ամերիկայի կողմից Իսրայելի անվտանգությանը ցուցաբերվող անդավաճան աջակցությունը»,-ասվում է Պետդեպարտամենտի կողմից տարածված հաղորդագրության մեջ: Նրանում նշվում է, որ կողմերը քննարկել են «Իսրայելի եւ տարածաշրջանի ընթացիկ խնդիրները», ԱՄՆ-ի եւ Իսրայելի միջեւ երկկողմ հարաբերությունների կարեւորությունը:

Դրանք վերաբերել են «գործնականում իսրայելա-պաղեստինյան հարաբերությունների բարելավման անհրաժեշտությանը, կարծիքներ են փոխանակել տարածաշրջանում իրադրության նորմալացման ուղղությամբ գործադրվող ջանքերի խորացման հնարավորությունների, «ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգության, ներառյալ Իրանը, հարցերի վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս