Բաժիններ՝

Պուտինն առաջարկել է Կադիրովին կրկին մասնակցել Չեչնիայի ղեկավարի ընտրություններին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովին կրկին մասնակցել տարածաշրջանի ղեկավարի ընտրություններին, որոնք տեղի կունենան միասնական քվեարկության օրը՝ սեպտեմբերի 19-ին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Տեսակապի միջոցով Պուտինի հետ հանդիպմանը Կադիրովը հայտնել է, որ Չեչնիան լիովին պատրաստ է ընտրությունների անցկացմանը:

«Դուք շատ լավ գիտեք իրադրությունը ներսում, այդ իսկ պատճառով կարծում եմ, որ պետք է մասնակցեք ընտրություններին, առաջարկեք ձեր աշխատանքը»,- ասել է Պուտինը՝ հաջողություն մաղթելով Կադիրովին:

Ռամզան Կադիրովը ղեկավարում է Չեչնիան արդեն 14 տարի: Նա 2016 թվականին տեղի ունեցած ընտրություններին ստացել էր ձայների բացարձակ մեծամասնությունը՝ ավելի քան 97 տոկոսը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930