Բաժիններ՝

Ճապոնիայում տղամարդը դանակով հարձակվել է մարդկանց վրա և վիրավորել հինգ հոգու

Ճապոնիայում տղամարդը դանակով մարդկանց վրա է հարձակվել Կյուսյու հարավարեւմտյան կղզում գտնվող Ֆուկուոկա քաղաքում, վիրավորել է հինգ մարդ: Այդ մասին հաղորդել է «Կիոդո» գործակալությունը։

Տեղի ոստիկանության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել հունիսի 22-ի առավոտյան, Ֆուկուոկա քաղաքի Խակատա շրջանի մունիցիպալ բնակելի համալիրի շենքերից մեկում: Նախնական տվյալներով՝ վիրավորել է հինգ մարդ: Նրանց կյանքին ոչինչ չի սպառնում: Հարձակման դրդապատճառները դեռ չեն պարզվել: Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930