Բաժիններ՝

Էնթոնի Բլինկենը Գերմանիան ԱՄՆ լավագույն գործընկեր է անվանել

Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Գերմանիան անվանել է ողջ աշխարհում Միացյալ Նահանգների լավագույն բարեկամը: Այս մասին Բլինկենն ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպմանը:

«ԱՄՆ-ն ողջ աշխարհում չունի ավելի լավ գործընկեր, ավելի լավ բարեկամ, քան Գերմանիան»,- հայտնել է նա:

ԱՄՆ պետքարտուղարը տեղեկացրել է, որ ի թիվս այլ հարցերի՝ կանցլերի հետ քննարկելու է Ռուսաստանին ու Չինաստանին առնչվող հարցեր: Նա հավելել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն արդեն հաջորդ ամիս անհամբեր սպասում է Մերկելին Վաշինգտոնում:

Սպիտակ տունն ավելի վաղ հայտնել էր, որ Մերկելը Վաշինգտոնում կհանդիպի Բայդենին հուլիսի 15-ին՝ քննարկելու կորոնավիրուսի համավարակը, կլիմայական փոփոխությունները, տնտեսական հարցեր, ինչպես նաև միջազգային անվտանգությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930