Բաժիններ՝

Ճապոնիան հավանություն կտա AstraZeneca-ի կիրառմանը 60 և ավելի բարձր տարիքի մարդկանց համար

Ճապոնիան պլանավորում է հավանություն տալ COVID-19-ի դեմ AstraZeneca ընկերության պատվաստանյութի կիրառմանը 60 եւ ավելի բարձր տարիքի մարդկանց համար: Այդ մասին հաղորդում են ճապոնական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով կառավարական աղբյուրների։

Ճապոնիայի առողջապահության նախարարության մի խումբ փորձագետներ պատվաստանյութի համար ընդունելի տարիքային ընդգրկույթը կքննարկեն հունիսի 30-ի նիստում: Մասնագետներն ուշադրության կառնեն իրադրությունն արտասահմանում, նշել են աղբյուրները:

AstraZeneca-ի պատվաստանյութը Ճապոնիայում պաշտոնապես հավանության է արժանացել մայիսի վերջին: Սակայն դրա կիրառումը հետաձգվել է ավելի վաղ ուրիշ երկրներում պատվաստումից հետո հայտնաբերված թրոմբների առաջացման դեպքերի պատճառով անհանգստության կապակցությամբ:

Մինչդեռ առողջապահության բնագավառի մի քանի փորձագետներ հայտարարել են, որ պատվաստանյութը որպես տարբերակ չպետք է բացառել, քանի որ դրա արդյունավետությունը հաստատվել է Մեծ Բրիտանիայում եւ այլ երկրներում, որտեղ զգալի քանակությամբ ներարկումներ են արվել:

Մայիսի վերջին Ճապոնիայի կառավարությունը պաշտոնապես հավանություն է տվել COVID-19-ի դեմ Мoderna եւ AstraZeneca ընկերությունների պատվաստանյութերին: Առաջ երկրում պատվաստումն իրականացվում էր Pfizer պատրաստուկով: Պատվաստման տեմպերով Ճապոնիան հետ է մնում բազմաթիվ երկրներից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս