Բաժիններ՝

ԱՄՆ-ում ավելի քան 150 մլն մարդ լրիվ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

ԱՄՆ-ի այն բնակիչների թիվն, ովքեր լրիվ պատվաստվել են նոր կորոնավիրուսի դեմ, հունիսի 21-ին գերազանցել է 150 միլիոնը: Այս տվյալները բերված են Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման դաշնային կենտրոնների կայքում։

Այդ տվյալների համաձայն՝ առնվազն մեկ պատվաստում է կատարել ԱՄՆ-ի 177 342 954 բնակիչ, իսկ երկուսը՝ 150 046 006-ը: Ինչպես նշում են Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման դաշնային կենտրոններում, լրիվ պատվաստված է երկրի բնակչության 45,2 տոկոսը: Վերջին տվյալներով՝ ԱՄՆ-ում համաճարակի սկզբից ի վեր հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 33,5 միլիոն դեպք, մահացել է 602 հազարից ավելի մարդ: Երկիրը երկու ցուցանիշներով էլ զբաղեցնում է առաջին տեղն աշխարհում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս