«Հակամարտությունը դադարեցվել է Ռուսաստանի վճռական ներդրման շնորհիվ»․ Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ասել է, որ «Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը դադարեցվել է Ռուսաստանի վճռական ներդրման շնորհիվ»: Այս մասին նա հայտարարել է միջազգային անվտանգության միջազգային մոսկովյան IX համաժողովի մասնակիցներին ուղղված տեսաուղերձում:

«Ռուսաստանցի խաղաղապահները հուսալիորեն երաշխավորում են տարածաշրջանում խաղաղությունն ու անվտանգությունը, շատ բան են անում հումանիտար իրավիճակի բարելավման, տարածքների ականազերծման եւ սոցիալական ենթակառուցվածքների վերականգնման համար», – ասել է ՌԴ նախագահը։

Պուտինը տարածաշրջանային հակամարտությունների կարգավորումը համարել է «գլոբալ անվտանգության ապահովման կարեւոր կողմ» եւ հիշեցրել է, որ «մեր ռազմական օգնության շնորհիվ հնարավոր դարձավ ազատել Սիրիայի տարածքի մեծ մասը միջազգային ահաբեկիչներից եւ կանխել սիրիական պետության փլուզումը»:

Տեսանյութեր

Լրահոս