Բաժիններ՝

ՌԴ տրանսպորտի նախարարը հայտնել է Կամչատկայում ինքնաթիռի կործանման հնարավոր պատճառները

Անբարենպաստ եղանակային պայմանները, տեխնիկական խնդիրը և անձնակազմի սխալը դիտարկվում են որպես Կամչատկայում Ан-26 ինքնաթիռի կործանման հնարավոր պատճառներ: Այս մասին կառավարությունում նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խորհրդակցության ժամանակ հայտնել է ՌԴ տրանսպորտի նախարար Վիտալիյ Սավելյևը:

«Ստեղծվել է հանձնաժողով՝ կատարվածի պատճառները հետաքննելու նպատակով»,- նշել է նա:

Նախարարը հայտնել է, որ շարունակվում են մահացածների մարմինների որոնումները: Տեղանքի աշխարհագրական առանձնահատկությունները և անբարենպաստ եղանակային պայմանները բարդացնում են որոնողական աշխատանքները:

Սավելյևը հայտնել է, որ աղետի հետևանքով մահացածներից յուրաքանչյուրի ընտանիքին վճարվելու է 3 մլն 525 հազար ռուբլի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031