Բաժիններ՝

Իցհակ Գերցոգը ստանձնել է Իսրայելի նախագահի պաշտոնը

Իցհակ Գերցոգը հուլիսի 7-ին Կնեսետում երդմնակալությամբ ստանձնել է Իսրայելի 11-րդ նախագահի պաշտոնը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նա նախագահի պաշտոնում էր ընտրվել հունիսի 2-ին Կնեսետում տեղի ունեցած քվեարկության արդյունքում, որի ժամանակ նրա թեկնածության օգտին էր քվեարկել 120 պատգամավոր:

Նախագահի պաշտոնում նա փոխարինում է Ռեուվեն Ռիվլինին:

Իսրայելում մեկ անձը նախագահի պաշտոնում կարող է ընտրվել միայն մեկ անգամ՝ յոթ տարի ժամկետով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս