Բաժիններ՝

Ստեֆան Լյովենը կրկին նշանակվել է Շվեդիայի վարչապետի պաշտոնում

Շվեդիայի խորհրդարանը հուլիսի 7-ին վարչապետ է ընտրել Սոցիալ-դեմոկրատական աշխատանքային կուսակցության առաջնորդ, ժամանակավոր կառավարության ղեկավար Ստեֆան Լյովենին:  Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Լյովենի թեկնածության օգտին է քվեարկել 116 պատգամավոր, դեմ՝ 173, 60-ը՝ ձեռնպահ: Խորհրդարանի խոսնակ Անդրեաս Նորլենը հայտարարել է, որ քանի որ Լյովենի դեմ է քվեարկել պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելի պակաս օրենսդիր, հետևաբար խորհրդարանը հաստատում է նրա նշանակումը վարչապետի պաշտոնում:

Ակնկալվում է, որ հուլիսի 9-ին նորանշանակ վարչապետը կհայտարարի կառավարության կազմը:

Լյովենը հունիսի 28-ին հայտնել էր ԱԺ-ի խոսնակին և թագավորին այն մասին, որ հրաժարական է տալիս, քանի որ հունիսի 21-ին խորհրդարանում պատգամավորների մեծ մասը (349-ից 181-ը) անվստահություն էին հայտնել նրան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031