«Հայաստանն ու ՌԴ-ն քննարկում են Սյունիքի մարզում ռուս սահմանապահների ներկայությունն ընդլայնելու հնարավորությունը». Կոպիրկին

Հայաստանն ու Ռուսաստանի Դաշնությունը քննարկում են հանրապետության Սյունիքի մարզում ռուս սահմանապահների ներկայությունն ընդլայնելու հնարավորությունը:

Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, այս մասին չորեքշաբթի լրագրողներին ասել է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը` Արմավիր քաղաքում գտնվող Ռուսական կենտրոնի բացման ժամանակ:

«Սյունիքի մարզի հայ-ադրբեջանական սահմանի հատվածներում տեղակայված են Ռուսաստանի Դաշնության սահմանապահ ուժերի կետեր, որոնք օգնում են ապահովել իրավիճակի հանգիստ ու կայուն վիճակ: Դե, այո, կա քննարկում, թե ինչպես ընդլայնել նման ներկայությունը: Կարծում եմ, որ ամեն ինչ որոշվելու է Հայաստանի անվտանգության, սահմանին կայունություն ապահովելու շահերով և եռակողմ ձևաչափով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման շահերով», – ասել է դեսպանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031