Ever Given նավը հեռանում է Սուեզի ջրանցքից
Ever Given բեռնարկղանավը, որը մարտ ամսին վեց օր արգելափակել էր նավարկությունը Սուեզի ջրանցքով, հուլիսի 7-ին սկսել է ընթանալ ջրային մայրուղով: Այդ մասին հաղորդել է ՏԱՍՍ-ն իրադարձությունների վայրից:
Նավը, որի վրա կալանք էր դրվել, երեք ամիս կանգնած էր Մեծ եւ Փոքր Դառը լճերի շրջանում՝ ջրանցքի երկու հատվածների միջեւ: Այժմ այն ընթանում է դեպի Միջերկրական ծովի կողմը:
Մոտ ժամանակներս կկայանա հաշտության համաձայնագրի ստորագրման արարողությունը ջրանցքի վարչության եւ նավի սեփականատեր ընկերության միջեւ:



