
Աշխարհում կորոնավիրուսի պատճառով մահացածների թիվը գերազանցել է 4 միլիոնը

Աշխարհում կորոնավիրուսի պատճառով մահացածների ընդհանուր թիվը գերազանցել է 4 միլոնը, վկայում են ՏԱՍՍ-ի հաշվարկներն իշխանությունների պաշտոնական հայտարարությունների, ինչպես նաեւ փորձագետների եւ զանգվածային լրատվամիջոցների եզրակացությունների հիման վրա։
Այս պահին աշխարհում արձանագրված է 4 006 856 մահացու վախճան նոր վարակի հարուցած հիվանդության պատճառով: Ընդամենը քովիդ է հայտնաբերվել ավելի քան 184,2 միլիոն մարդու մոտ: