Բաժիններ՝

ԱՄՆ-ում 150 մարդ է զոհվել տոնական հանգստյան օրերին հրաձգության հետ կապված միջադեպերում. CNN

ԱՄՆ-ում առնվազն 150 մարդ դարձել է 400-ից ավելի միջադեպերի հետ կապված հրաձգության զոհ անցած երկարատեւ հանգստյան օրերին, երբ ամերիկացիները նշել են Անկախության օրը (հուլիսի 4-ին): Հուլիսի 5-ի երեկոյան այդ մասին հայտնել է CNN հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով Gun Violence Archive հետազոտական խմբի տվյալները, որը հետեւում է երկրում բռնության դեպքերին։ Խումբն արձանագրել է Միացյալ Նահանգների քաղաքների մեծ մասում բռնի հանցագործությունների աճ, հատկապես հրազենի կիրառամամբ:

Հուլիսի 2 – 4-ը Նյու Յորքում արձանագրվել է 21 միջադեպ, որոնց զոհ 1 դարձել 26 մարդ: Դա ավելի քիչ է անցյալ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ, երբ հրաձգության հետ կապված 25 միջադեպերում հրազենային վերքեր էր ստացել 30 մարդ:

Ամբողջությամբ վերցված, արձանագրում է CNN-ը, Նյու Յորքում դիտվում 1 հրազենի կիրառմամբ բռնության աճ «մինչեւ մակարդակներ, որոնք այնտեղ չեն գրանցվել շատ տաիներ»: Ընթացիկ տարում քաղաքում այդ ցուցանիշը 2020 թվականի նույն ժամանակամիջոցի համամատությամբ մեծացել է 40 տոկոսով. 885 զոհ 767 միջադեպերից: Չիկագոյում (Իլինոյսի նահանգ), ոստիկանության քաղաքային վարչության գլխավոր կոմիսար Դեւիդ Բրաունի խոսքով՝ «անցած հանգստյան օրերն ամենաբարդն էին տարվա մեջ». 83 հրազենային վիրավորումներ, որնցից 14-ը եղան մահացու: Զոհվել են նաեւ հինգ եւ վեց տարեկան երկու աղջնակներ:

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդեը հունիսի 23-ին ներկայացրել է ԱՄՆ-ում հանցավորության դեմ պայքարի ռազմավարությունը: Վարչակազմը մտադիր է նպատակին հասնել ապօրինի զինավաճառներին պատասխանատվության ենթարկելով եւ դաշնային իշխանությունների կողմից օժանդակություն ցույց տալով տեղական իրավապահ մամիններին: Սպիտակ տան հայտարարության մեջ նշված է, որ 2020 թվականին երկրի խոշոր քաղաքներում սպանությունների թիվը նախորդ տարվա համեմատությամբ 30 տոկոսով աճել է: 8 տոկոսով աճել է հրազենի կիրառմամբ հարձակումների թիվը, իսկ այս տարվա առաջին եռամսյակում սպանությունների թիվն անցյալ տարվա առաջին եռամսյակի համեմատությամբ աճել է 24 տոկոսով եւ 49 տոկոսով 2019 թվականի առաջին եռամսյակի համեմատությամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս