Էրբիլի օդանավակայանը հրթիռային հարձակման է ենթարկվել. Al Arabiya
Իրաքյան Քուրդիստանի Էրբիլ քաղաքի օդանավակայանը հրթիռային հարվածի է ենթարկվել, օդային տարածքն ամբողջությամբ փակվել է, ТАСС-ի փոխանցմամբ՝ հաղորդում է «Al Arabiya» հեռուստաալիքը:
Հաղորդվում է, որ հարձակումից հետո թռիչքի պատրաստվող ինքնաթիռներից տարհանվել են ուղևորները, ամբողջությամբ անջատվել է նավահանգստի լուսավորությունը:
Հնարավոր վնասների մասին տեղեկատվություն դեռևս չի հաղորդվում:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Էրբիլում տեղակայված ամերիկյան հյուպատոսարանում օդային տագնապի ազդանշան է միացվել:
Shafaq news-ն էլ հաղորդում է, որ օդանավակայանը հարձակման է ենթարկվել ականապատված ԱԹՍ-ով:
Հարձակման հետևանքով տուժածներ չկան:



