Սաուդյան Արաբիան մայիս-հունիսին ՕՊԷՔ+-ի հանդիպում անցկացնելու անհրաժեշտություն չի տեսնում, քանի դեռ միավորման մասնակիցների միջեւ համաձայնություն ձեռք չի բերվել նավթաշուկայի կայունացմանն ուղղված միջոցառումների շուրջ:
Լիբանանում մարտի 10-ին գրանցվել է կորոնավիրուսի հարուցած հիվանդությունից պացիենտի մահվան առաջին դեպքը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ նոր տիպի կորոնավիրուսի պանդեմիայի ռիսկը դարձել է իրատեսական։ «Ներկայումս նոր տիպի կորոնավիրուսը այնքան շատ երկրներում է տարածվել, որ պանդեմիայի հայտարարումը լիովին իրատեսական է։
Նա նշել է, որ ՌԴ-ի իշխանություններն առայժմ չգիտեն, թե Միացյալ Նահանգներն ինչ մակարդակով ներկայացված կլինի այդ միջոցառումներում:
Սիրիական Իդլիբում կտրուկ լարվածության ֆոնին և Պուտին-Էրդողան հանդիպումից առաջ Financial Times-ում լույս է տեսնում Ջորջ Սորոսի հոդվածը, որտեղ նա կոչ է անում Եվրոպային՝ սատարել Թուրքիային՝ Ռուսաստանի հետ հակամարտության մեջ։
Բոլոր այն ժամանակավոր հոսպիտալները, որոնք Ուհանում կազմակերպվել էին կորոնավիրուսային ինֆեկցիայով հիվանդներին ընդունելու համար, փակվել են պացիենտների դուրս գրվելուց հետո:
Ադրբեջանի վեցերորդ գումարման Միլի մեջլիսը (խորհրդարան) մարտի 10-ին կայացած իր առաջին նիստում խորհրդարանի նախագահ է ընտրել Սահիբա Ալի ղըզը Գաֆարովային:
Ռուսական ընկերությունների բաժնետոմսերը մարտի 10-ին Մոսկվայի բորսայում գների կտրուկ անկում են արձանագրել նավթի գների փլուզումից հետո:
ԱՄՆ-ի կոնգրեսական Մարկ Մեդոուզը (հանրապետական Հյուսիսային Կարոլինայի նահանգից), Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնում որի նշանակման մասին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր անցյալ շաբաթ, որոշել է մինչեւ մարտի 11-ը տանը մնալ այն բանի պատճառով, որ 10 օր առաջ կորոնավիրուսով վարակվածի հետ է շփվել ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության պահպանողական շրջանների խորհրդաժողովում, որը տեղի է ունեցել փետրվարի 26-ից մինչեւ 29-ը Մերիլենդի նահանգում։
Նիկոսիայի ընդհանուր պրոֆիլի հիվանդանոցն առաջիկա 48 ժամվա ընթացքում չեղյալ է հայտարարել բոլոր վիրահատություններն այն պատճառով, որ այդ բժշկական հաստատության սրտավիրաբույժ Քրիզոստոմոս Կոկինոսն ախտահարված է նոր կորոնավիրուսով:
Աշխարհում COVID-19 կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը շարունակում է աճել եւ մարտի 10-ի առավոտվա դրությամբ հասել է 112 հազար 427-ի:
ԱՄՆ-ում նոր կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 700-ը:
Մարտի 10-ի առավոտյան նավթի գնանշումները բարձրանում են մեկ օր առաջվա փլուզումից հետո:
Իրանի հոգեւոր առաջնորդ եւ ղեկավար Ալի Խամենեին չեղարկել է ավանդական ուղերձը, որով նա պետք է հանդես գար իրանական օրացույցով Նոր տարվա գալուց անմիջապես հետո, որն այս տարի համընկնում է մարտի 19-ին:
ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինփինը մարտի 10-ին ժամանել է կորոնավիրուսի տարածման էպիկենտրոն՝ Չինաստանի Հուբեյի նահանգի վարչական կենտրոն Ուհան քաղաք:
Իտալիայի Նախարարների խորհրդի նախագահ Ջուզեպե Կոնտեն ստորագրել է դեկրետ, որի համաձայն սահմանափակվում է բնակչության տեղաշարժումը երկրի ամբողջ տարածքում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարելու նպատակով:
Ադրբեջանում կորոնավիրուսով վարակման երկու նոր դպք է գրանցվել: Այդ մասին հայտնել է երկրի կառավարությանն առընթեր օպերատիվ շտաբը
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը մարտի 11-ին, հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի շփման գծում՝ Ակնայից դեպի հարավ-արևելք ընկած հատվածում։
Միացյալ Նահանգների ղեկավարի ավագ որդին՝ Դոնալդ Թրամփ-կրտսերը, մարտի 8-ին հայտարարել է, որ մտադիր չէ երկրի նախագահի պաշտոնի համար իր թեկնածությունն առաջադրել 2024 թվականի ընտրություններում:
Տոկիոյի ֆոնդային բորսայում, որը խոշորագույնն է Ասիայում, այս շաբաթ կայացած առաջին սակարկությունները մարտի 9-ին ավարտվել են գնանշումների փլուզմամբ աշխարհում կորոնավիրուսի շարունակվող տարածման եւ նավթի գների համաշխարհային նվազման ֆոնին:
Doctolib ֆրանս-գերմանական ընկերությունը, որին պատկանում է առողջապահության ոլորտի տարբեր մասնագետների հետ կապի համանուն ծառայությունը, հայտարարել է պրոֆեսիոնալների համար ամսական վճարը չեղյալ հայտարարելու մասին տեսակոնսուլտացիայի ծառայությունից օգտվելու համար:
Saudi Aramco սաուդյան նավթային կորպորացիայի բաժնետոմսերի արժեքը սակարկությունների ընթացքում նվազել է 10 տոկոսով՝ հասնելով արժեթղթի դիմաց 27 ռիալի (7,2 դոլար):
Ադրբեջանի իրավապահ մարմինները կասեցրել են կազմակերպված խմբավորումների գործունեությունը, որոնք փորձել են բժշկական դիմակների վաճառք իրականացնել սպեկուլյատիվ գներով, ինչպես նաեւ մաքսանենգ ճանապարհով դրանք դուրս բերել երկրից:
Իտալիայի ֆոնդային բորսայի անկումն արագացել է եւ գերազանցել 11 տոկոսը եվրոպական մյուս հանգուցային շուկաներում սպառավաճառքներից անմիջապես հետո, որոնց Իտալիայում ավելանում է կարանտինը կորոնավիրուսի տարածման պատճառով:
Իրանը մտադիր չէ բանտեր վերադարձնել այն 70 հազար կալանավորներին, որոնք ժամանակավորապես ազատ են արձակվել կորոնավիրուսի պատճառով, քանի դեռ նրանք սպառնալիք չեն ներկայացնում հասարակության անվտանգությանը:
Լոնդոնի ֆոնդային բորսայի ինդեքսը մարտի 9-ին սակարկությունների սկսվելուց հետո ընկել է 8,8 տոկոսով նավթի համաշխարհային գների կտրուկ անկման ֆոնին։
Թունիսում երեք նոր դեպք հայտնաբերելուց հետո կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է հինգի:
Սիրիայի իշխանությունները վերականգնել են Հալեպի գլխավոր հիվանդանոցը. այնտեղ գործում է 21 բաժանմունք՝ ժամանակակից ավտոմատացված սարքավորումներով եւ հարյուրից ավելի մասնագետներով:
Գերմանիայում գրանցվել է նոր տիպի կորոնավիրուսից մահվան երկու դեպք:
Forex միջազգային շուկայում դոլարի փոխարժեքն աճել է 9,5 տոկոսով եւ գերազանցել 75 ռուբլու նշագիծը: Եվրոյի փոխարժեքը վեր է բարձրացել 85 ռուբլուց (փակման նախորդ նստաշրջանի մակարդակի նկատմամբ աճը կազմել է 10 տոկոս):