Բաժիններ՝

Աշխարհում ավելի քան 253,8 միլիոն մարդ է վարակվել կորոնավիրուսով

COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում նոյեմբերի 16-ի առավոտվա դրությամբ կազմել է 253 միլիոն 877 հազար 216: Այդ մասին վկայում են Ջոնս Հոփքինսի ամերիկյան համալսարանի տվյալները:

Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել է 5 միլիոն 107 հազար 169 մարդու:

COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը եւ Բրազիլիան:

Վարակվածների եւ մահացածների թվով առաջատարը մնում է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել է 47 միլիոն 221 հազար 549 COVID-19-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը երկրում հասել է 764 հազար 363-ի: Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել է 34 միլիոն 456 հազար 401-ի, իսկ ախտահարման հետեւանքներից մահացածների թիվի այս երկրում կազմել է 463 հազար 852 մարդ:

Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել է 21 միլիոն 960 հազար 766 հիվանդացած, նրանցից մահացել է 611 հազար 346 մարդ:

Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը նոյեմբերի 16-ի առավոտվա դրությամբ կազմել է 657,2: ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել է 2352, Հնդկաստանում՝ 332, Բրազիլիայում՝ 2849 մարդ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս