Բաժիններ՝

Թուրքիայում կանայք ֆուտբոլ խաղալու միջոցով բողոքել են բռնության դեմ

Թուրքիայի Այդըն քաղաքում կանայք ֆուտբոլային մրցաշար են անցկացրել՝ «Կնոջն ուղղված բռնությունն ամոթ է» խորագրով։ Կանայք ֆուտբոլային մրցաշարին մասնակցել են տաբատով և բարձրակրունկ կոշիկներով։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Մրցաշարի կազմակերպիչ Սելդա Բիչենը նշել է, որ ակցիայի նպատակը մարդկանց ուշադրությունը կանանց դեմ բռնությանը և կանանց սպանություններին հրավիրելն է։

«Մենք որպես կին ամեն տեղ ամեն ինչ կարող ենք անելչ։ Գուցե մեր ֆիզիկական ուժը բավարար չէ, սակայն մեր սրտի ուժն ավելի մեծ է․․․ Կինը և՛ ֆուտբոլ կարող է խաղալ, և՛ բարձրակրունկ, և՛ տաբատ կարող է հագնել»,-նշել է Բիչենը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս