![](/banners/BeFunky-design.jpg)
Իրաքի ԱԳՆ-ն գրանցել է 170 միգրանտների, որոնք ցանկանում են վերադառնալ լեհ-բելառուսական սահմանից
![](https://168.am/wp-content/uploads/2021/11/1068283.jpg)
Իրաքի արտաքին գործերի նախարարությունը գրանցել է 170 իրաքցի միգրանտների, որոնք գտնվում են լեհ-բելառուսական սահմանին եւ ցանկանում են վերադառնալ հայրենիք: Նոյեմբերի 16-ին այդ մասին հայտնել է Իրաքի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ահմեդ աս Սահաֆը:
«Այս պահին մենք գրանցել ենք 170 մարդու, որոնք ցանկանում են հոժարակամ վերադառնալ Իրաք Բելառուսի եւ Լեհաստանի միջեւ գտնվող սահմանից»,- նշել է աս Սահաֆը, որի խոսքից մեջբերում է արել Shafaq News նորությունների պորտալը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: