
Բայդենի և Սի Ծինպինի զրույցը եղել է հարգալից․ Սպիտակ տուն

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի եւ ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինի վիրտուալ հանդիպումը հիմնարար չէին ակնկալում հարաբերությունների համար, ոչ մի բան ձեռք չի բերվել նաեւ Տայվանի համատեքստում: Այդ մասին հայտարարել են Սպիտակ տանը:
«Մենք չէինք սպասում, որ այդ հանդիպումը հիմնարար եւ ելակետային կլինի ԱՄՆ-ի եւ Չինաստանի հարաբերությունների համար»,- վարչակազմի ներկայացուցիչն ասել է հեռախոսային ճեպազրույցի ընթացքում:
Ղեկավարների զրույցը պլանավորվածից երկար է տեւել, այն եղել է հարգալից ու անկեղծ, հաղորդել է Սպիտակ տունը։
Նրա խոսքով՝ «խոսակցությունը եղել է անկեղծ, հարգալից եւ բաց»:
Ներկայացուցչի խոսքով՝ Բայդենը եւ Սի Ծինպինը լայնորեն քննարկել են Տայվանը, ԱՄՆ-ի նախագահը հաստատել է հավատարմությունը «մեկ Չինաստանի» քաղաքականությանը, բայց ոչ մի նոր ըմբռնում այդ համատեքստում տեղի չի ունեցել: «Ոչ մի նոր բան ձեռք չի բերվել (Տայվանի համատեքստում)»,- հաղորդել է Սպիտակ տունը:
ԱՄՆ-ը Տայվանի անկախությունը չի պաշտպանում, հավելել են Սպիտակ տանը: Ղեկավարները նաեւ քննարկել են տնտեսական խնդիրներ, ասել է ներկայացուցիչը, հաղորդել է Սպիտակ տունը: