Հայկական հողի վրա Ադրբեջանի բռնության էսկալացիան անընդունելի է. ԱՄՆ կոնգրեսական

Հայկական հողի վրա Ադրբեջանի բռնության էսկալացիան անընդունելի է։ Այս մասին Twitter-յան իր էջում գրել է ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության անդամ, կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն։

«Հայաստանի դեմ մահաբեր բռնությունների այս աճը կշարունակվի, եթե ԵԱՀԿ-ին կից ԱՄՆ առաքելությունը, Պետդեպարտամենտն ու միջազգային հանրությունն անհապաղ եւ վճռական դիվանագիտական քայլեր չձեռնարկեն։

Պնդումները, թե երկու կողմերն էլ մեղավոր են, անտեսում են այն փաստը, որ ադրբեջանական զորքերը գրոհում են Հայաստանի ինքնիշխան տարածքը եւ ահաբեկում անմեղ բնակիչներին։

Սա միջազգային իրավունքի նպատակաուղղված խախտում է, որը միայն կոգեւորի Ալիեւին, եթե նրան չկանգնեցնեն»,- հայտարարել է ամերիկացի կոնգրեսականը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930