Իրանը տարածաշրջանի համար վտանգավոր է համարում լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին

Իրանը մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին նոր ռազմական գործողությունների փաստի առնչությամբ: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն՝ կոչ անելով երկու երկրներին ցուցաբերել զսպվածություն և զգուշանալ հակամարտությունն ընդլայնելուց ու էլ ավելի լարելուց:

Խաթիբզադեն ընդգծել է երկու երկրների կողմից միջազգայնորեն ճանաչված սահմանները հարգելու անհրաժեշտությունն ու կոչ արել կողմերին խնդիրները լուծել երկխոսության ու խաղաղ միջոցներով:

Իրանի ԱԳՆ խոսնակը ներկայիս լարվածությունը վտանգավոր է համարել տարածաշրջանում խաղաղության ու առաջընթացի հասնելու աստիճանական գործընթացի համատեքստում:  Նա հաստատել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը ինչպես նախկինում, այնպես էլ հիմա պատրաստ է օգնել կողմերին լուծելու վեճերը ու տարածաշրջանում հաստատելու կայունություն ու անվտանգություն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930