«Միայն ցեղասպանության միջոցով կա հայերի համար խաղաղություն». Հովհաննես Իշխանյան

«Խաղաղության դարաշրջանի միֆը չի ավարտվել. Վերջնական խաղաղության դարաշրջան նշանակում է՝ այս տարածաշրջանն առանց հայերի: Խաղաղությունը, որը մեզ պարտադրվում է, թուրքական խաղաղությունն է: Պատմությունից մեզ հայտնի է, որ ամբողջ այդ կոտորածների միջև անցնելուց հետո այն պահին ենք մենք կարողացել մնալ այս տարածաշրջանում, երբ կազմակերպվել և դիմադրել ենք»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը:

Նրա խոսքով՝ այն հայտնի խոսքը, որ ասում են՝ եթե ուզում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի, Հայաստանի դեպքում այլ է.

«Մեր դեպքում՝ եթե ուզում ես խաղաղություն, պատրաստվիր ցեղասպանության: Քանի որ Հայաստանում Թուրքիան ներսից պետությունը քանդելու հնարին դիմեց՝ Հայաստանում պետական օղակներում քաղաքական թուրքերին նշանակելով, այդ խաղաղության դարաշրջան տրամաբանությունը հենց մտնում է թուրքական խաղաղության կոնտեքստի մեջ, որ միայն ցեղասպանության միջոցով կա հայերի համար խաղաղություն: Ես հասկանում եմ, որ մեր երկրի պետական օղակները զավթածները հայերեն են խոսում, և մի քիչ բարդ է ասոցացնել Թուրքիայի հետ, բայց եթե ուղղակի իրենց հայերեն ասած տեքստը մոնտաժենք և դնենք Ալիևի, Էրդողանի կամ Թալեաթի վրա, համապատասխանությունը մեկը մեկին է»:

Ռեժիսորն ընդգծեց՝ 44-օրյա պատերազմի ժամանակ սուտ տարածելով, ազգային ոգին մաքսիմումի հասցնելով՝ իշխանությունները նոյեմբերի 9-ին ամեն ինչ ջնջեցին. «Դրանից հետո Հայաստանում Թուրքիայի իշխանությունները սկսեցին անել հայտարարություններ, որոնք միանգամից մտնում են մարդկանց մեջ: Հիմա, երբ Հայաստանում գտնվում են մարդիկ, որոնք ասում են՝ Շուշին հայկական չէ, ինչը նշանակում է, որ դու վաղը-մյուս օրը ցեղասպանվելու ես:

Սկզբում էլիտաներ ձևավորեցին, ապա պարտությամբ նման մտածողություն ձևավորեցին հանրության մեջ: Նախկինում կային տաբուներ, որոնք ոչ մի իշխանություն չէր քանդել՝ Ցեղասպանության ճանաչում, Հայ դատ և Արցախի անկախացում»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս