
Ներկայիս իրավիճակը վտանգավոր է տարածաշրջանում խաղաղության և զարգացման աստիճանական գործընթացի համար․ Իրանի ԱԳՆ խոսնակ

Իրանի արտգործնախարարության խոսնակ Սայիդ Խաթիբզադեն մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանամերձ շրջաններում ռազմական նոր բախումների առնչությամբ և կոչ է արել երկու կողմերին զսպվածություն ցուցաբերել և չսրել իրավիճակը։
Նա ընդգծել է երկրների միջազգայնորեն ճանաչված սահմանները հարգելու անհրաժեշտությունը, ինչպես նաև կողմերին կոչ է արել հակամարտությունները լուծել երկխոսության և խաղաղ ճանապարհով։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը, ինչպես նախկինում, պատրաստ է օգնել կողմերին հակամարտության կարգավորման և տարածաշրջանում կայունության ու անվտանգության հաստատման հարցում»,- ասել է Խաթիբզադեն։
Խաթիբզադեն ներկայիս լարված իրավիճակը վտանգավոր է որակել տարածաշրջանում խաղաղության և զարգացման աստիճանական գործընթացի համար։