 
                        Մահացել է Մարգարիտա Սարգսյանը
 
                                    Երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է ԵՊԿ Ընդհանուր դաշնամուրի ամբիոնի դոցենտ, մանկավարժական արվեստի երկարամյա գործիչ Մարգարիտա Սարգսյանը։
Հոգեհանգիստը տեղի կունենա օգոստոսի 22-ին, ժամը 18։00-20։00, Սուրբ Սարգիս եկեղեցում (Նոր-Նորքի 5-րդ զանգված, Գալշոյան 46), հուղարկավորությունը՝ օգոստոսի 23-ին, ժամը 13։00-ին, նույն վայրից։
168.am-ը ցավակցում է Մարգարիտա Սարգսյանի հարազատներին, ընկերներին և մտերիմներին։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        