Բաժիններ՝

Երևանում կայանված ավտոմեքենայում տղամարդու դիակ է հայտնաբերվել

Երևանում` «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի մոտ կայանված ավտոմեքենայում, տղամարդու մարմին է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է shamshayn.com-ը։

Դին հայտնաբերվել է առավոտյան «Opel» մակնիշի ավտոմեքենայում` վարորդի նստատեղում։

Իրավապահները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 54-ամյա Սերգեյ Ա.-ն է:

Ըստ ստացված օպերատիվ տեղեկությունների՝ նա մի քաղաքացու բերել է «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» ՓԲԸ, քաղաքացին մտել է ներս, մի քանի րոպե անց նշված ՓԲԸ-ի բժիշկները, մոտենալով ավտոմեքենային, հայտնաբերել են տղամարդուն մահացած։

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031