
Լևոն Արոնյանը կիսել է միավորը «Sinquefield Cup»-ի 4-րդ տուրում

ԱՄՆ Սենթ Լուիս քաղաքում շարունակվում է «Grand Chess Tour»-ի «Sinquefield Cup 2025» դասական շախմատի մրցաշարը, որտեղ կայացել են 4-րդ տուրի պարտիաները:
Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանը «Sinquefield Cup 2025»-ի 4-րդ տուրում կիսեց միավորը Յան-Կշիշտոֆ Դուդայի հետ: Գրոսմայստերները համաձայնել են կիսել միավորը պարտիայի 39-րդ քայլին:
Լևոն Արոնյանը շարունակում է մնալ առաջատարներ շարքում: 3 շախմատիստ` Արոնյանը, Կարուանան ու Պրագնանանդհան ունեն 2,5-ական միավոր: