COVID-19-ի համավարակն զբոսաշրջության ոլորտում աշխատանքից զրկվել է Ասիայի ավելի քան մեկուկես միլիոն բնակիչների
Ասիայի երկրների զբոսաշրջության ճյուղի ավելի քան մեկուկես միլիոն աշխատակիցներ կորցրել են աշխատանքը կորոնավիրուսի համավարակի պատճառով: Այդ մասին ասվում է Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) զեկույցում:
Նշվում է, որ միայն զբոսաշրջության ճյուղի կոլապսի պատճառով 1,6 միլիոն աշխատատեղ է փակվել Ֆիլիպիններում, Վիետնամում, Թաիլանդում, Բրունեյում եւ Մոնղոլիայում: Զեկույցից հետեւում է, որ զբոսաշրջության հետ կապված աշխատատեղերի կորուստները չորս անգամ գերազանցել են մյուս ճյուղերի կորուստներից:
Հատկապես խիստ են տուժել կանայք: ԱՄԿ-ի Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հարցերով տնօրեն Տիհակո Ասադ-Միյակավան «աղետալի» է համարել տարածաշրջանում զբոսաշրջության վրա COVID-19-ի թողած ազդեցությունը:
Համաշխարհային տնտեսական համաժողովի տվյալներով՝ 2019 թվականին Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջան են այցելել 290 միլիոնից ավելի զբոսաշրջիկներ: Դա տարածաշրջանի երկրների տնտեսությանը շուրջ 875 միլիարդ դոլար է բերել:
Ընթացիկ տարվա սեպտեմբերի դրությամբ Ասիայի այս մեծ հատված ժամանածների թիվը 99 տոկոսով կրճատվել է նախքան համավարակը եղած ժամանակաշրջանի համեմատությամբ, ասվում է ԱՄԿ-ի զեկույցում: ԱՄԿ-ի ավագ տնտեսագետ եւ զեկույցի հեղինակ Սառա Էլդերը հայտարարել է, որ ճգնաժամը եւ մոտ ապագայում դանդաղ վերականգնման հավանականությունը զբոսաշրջությունից կախված երկրներին կպարտադրի քննարկել իրենց տնտեսության դիվերսիֆիկացիայի ուղիները:
«Վերականգնումը ժամանակ է պահանջում, եւ զբոսաշրջության հատվածի տուժած աշխատողներն ու ձեռնարկությունները առաջվա պես օգնության կարիք կունենան կորցրած եկամուտները լրացնելու եւ ակտիվները պահպանելու համար»,-ասել է Էլդերը:
Նա նշել է, որ «կառավարությունը պետք է շարունակի աջակցության միջոցառումներ իրականացնել՝ դրա հետ մեկտեղ ձգտելով պատվաստել բոլոր բնակիչներին, ներառյալ աշխատող միգրանտներին, հաղորդել է«Ինտերֆաքս»-ը: