Բաժիններ՝

Ռուսաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները կքննարկեն իրադրությունը Սիրիայում

Լիբանանի արտաքին գործերի նախարար Աբդալլահ Բուհաբիբը Ռուսաստան այցի ընթացքում իր գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ կքննարկի իրադրությունը Սիրիայում: Այս մասին հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ-ն:

Լիբանանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Մոսկվայում կլինի նոյեմբերի 20-23-ը: «Բանակցությունների ընթացքում տեղի կունենա մտքերի փոխանակում միջազգային ու տարածաշրջանային խնդիրների ակտուալ ասպեկտների շրջանակում՝ շեշտադրելով իրադրությունը հենց Լիբանանում: Նախատեսվում է զգալի ուշադրություն հատկացնել Սիրիայում և դրա շուրջ իրադրությանը, այդ թվում և սիրիացի փախստականների վերադարձի խնդրին: Քննարկվելու է մերձավորարևելյան խաղաղ կարգավորման թեման»,- ասվում է հայտարարության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930