
Կանադայի ռազմաբազաներից մեկում պայթյունի հետևանքով տուժել է 22 մարդ

Կանադայի զինված ուժերի՝ Վանկուվերում գտնվող ռազմաբազաներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասել է 22-ի: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ նշվում էր, թե տուժածները 10-ն են:
Պայթյունը որոտացել է ռազմաբազայի շինություններից մեկում, որտեղ վերանորոգման աշխատանքներ են իրականացվել: Նախնական տվյալներով՝ պայթյունի պատճառը կենցաղային գազն է: