Բաժիններ՝

«Բորիսովկա»-ի կարագի արտադրությունը կասեցվել է

Սյունիքի մարզի Սիսիան համայնքում գործող «Բորիսովկա» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ կարագ ոչ աղի քաղցր սերուցքային «Ավանդական 82,5 %» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, լաբորատոր հետազոտությունն է կասեցման հիմքը, համաձայն որի փորձաքննության ներկայացված կարագ ոչ աղի քաղցր սերուցքային «Ավանդական 82,5 %» արտադրատեսակի նմուշը՝ խմորասնկեր և բորբոսասնկեր ցուցանիշներով չի համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերին, ուստի համարվում է վտանգավոր սննդամթերք:

Տեսչական մարմնից տեղեկացնում են, որ արտադրողին տրվել է խմբաքանակի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր,  հանձնարարվել է ապահովել արտադրանքի համապատասխանությունը գործող տեխնիկական կանոնակարգերին, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031