Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն դեկտեմբերի 15-ին Բրյուսելում

 

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները համաձայնել են հանդիպել դեկտեմբերի 15-ին Բրյուսելում՝ ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում։ Այս մասին նշված է ԵՄ հայտարարության մեջ։

Հայտարարության տեքստում նշված է, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը նոյեմբերի 19-ին հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ այս շաբաթ տարածաշրջանում տիրող իրավիճակի և Արևելյան գործընկերության գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների շուրջ։ Գագաթնաժողովը կայանալու է դեկտեմբերի 15-ին՝ Բրյուսելում։

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել են հանդիպել Բրյուսելում՝ քննարկելու տարածաշրջանային իրավիճակը և լարվածությունը հաղթահարելու ուղիները՝ բարգավաճ և կայուն Հարավային Կովկաս ունենալու համար, որին աջակցում է ԵՄ-ն։

Հեռախոսազրույցների ընթացքում Փաշինյանը և Ալիևը պայմանավորվել են նաև ստեղծել ուղիղ կապ` պաշտպանության նախարարների մակարդակով, որը կծառայի որպես միջադեպերի կանխարգելման մեխանիզմ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930