Թուրքիայում միլիոնատերերի թիվն աճել է 53 տոկոսով

Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) կուսակցության փոխնախագահ Վելի Աղբաբը զեկույց է պատրաստել կորոնվաիրուսի համավարակի տարածումից ի վեր Թուրքիայում միլիոնատերերի թվի և հարստության վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ այդ զեկույցի՝ 2020 թվականի մարտ ամսից հետո Թուրքիայում միլիոնատերերի թիվն աճել է 53 տոկոսով՝ հասնելով 376․787-ի։ Նույն ժամանակահատվածում 54 տոկոսով աճել է նրանց ունեցվածքը՝ հասնելով 2 տրիլիոն 392 միլիարդ թուրքական լիրայի։

«Նվազագույն աշխատավարձ ստացողը, թոշակառուն, պետական ​​աշխատողը սովի և աղքատության շեմից ներքև պայքարում է հաց վաստակելու համար, սակայն համավարակի տարածումից հետո Թուրքիայում միլիոնատերերի թիվն աճել է 53 տոկոսով: Այս իրավիճակը Թուրքիայում եկամուտների անարդարության վերջին կետն է»,-նշել է ընդդիմադիր գործիչը զեկույցը ներկայացնելիս։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930