Բաժիններ՝

Վրաստանում կորոնավիրուսից մահացության ցուցանիշը մնում է բարձր. COVID-վիճակագրություն

Վրաստանում կորոնավիրուսից մահացության ցուցանիշը կրկին բարձր է. ժաշտոնական տվյալներով, վերջին օրվա ընթացքում Վրաստանում մահացել է 63 մարդ: Այդ մասին հաղորդվում է Stopcov.ge. կառավարական կայքում:

Ընդամենը Վրաստանում կորոնավիրուսի զոհ է դարձել 11 հազար 352 մարդ:

Համավարակի սկզբից ի վեր երկրում այսօրվա դրությամբ հայտնաբերվել է ախտահարման 804 հազար 571 դեպք, այդ թվում՝ վերջին 24 ժամվա ընթացքում հայտնաբերվել էկորոնավիրուսով հիվանդացության 4278 նոր դեպք:

Վերջին օրվա ընթացքում Վրաստանում ապաքինվել է 4154 մարդ, իսկ համավարակի սկզբից վեր վարակը կարողացել է հաղթահարել է 741 հազար 470 հիվանդ:

Ախտահարվածների մեծ մասը բաժին է ընկնում Թբիլիսիին, վերջին օրվա ընթացքում գրանցվել է հիվանդության 1749 նոր դեպք: Տարածաշրջաններում իրադրությունը հետեւյալն է՝ Աջարիայում՝ 155, Իմերեթում՝ 715, Քվեմո Քարթլիում՝ 273, Շիդա Քարթլիում՝ 412, Գուրիում՝ 109, Սամեգրելո-Զեմո Սվանեթում՝ 334, Կախեթում՝ 267, Մցխեթ-Մթիանեթում՝ 110, Սամցխե-Ջավախքում՝ 114, Ռաչա-Լեչխումում եւ Քվեմո Սվանեթում՝ 40:

Ներկայում Վրաստանում ակտիվ դեպքերի թիվը հասնում է 51 հազար 723-ի, նրանցից 6490-ն ստացիոնար բուժման կարիք ունեն, 1630-ի վիճակը ծանր է, նրանցից 381 հոգի միացված են արհեստական շնչառության սարքին: 1173 մարդ գտնվում է քովիդ-հյուրանոցներում, 44 հազար 60 մարդ բուժընթաց է անցնում տանը:

Կարանտինային տարածքներում գտնվում է 41 մարդ, ինքնամեկուսացման մեջ՝ 46 հազար 65: Վրաստանում վերջին մեկ օրում արվել է կորոնավիրուսի 51 հազար 298 թեստ, այդ թվում 37 հազար 273-ը՝ հակագենի եւ 20 հազար 25-ը՝ ՊՇՌ-թեստ:

Ախտահարման ցուցանիշը վերջին մեկ օրում կազմում է 8,34 տոկոս, վերջին 14 օրում՝ 9,52 տոկոս, վերջին յոթ օրում՝ 8,99 տոկոս:

Ներկա դրությամբ երկրում COVID-19-ի դեմ պատվաստումներ է ստացել 2 միլիոն 82 հազար 20 մարդ, այդ թվում՝ վերջին օրվա ընթացքում՝ 7099 հոգի:

Կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում հայտնաբերվել է 2020 թվականի փետրվարի 26-ին, հաղորդել է Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս