
Պալմա կղզում տեղի է ունեցել հրաբխի ժայթքման սկզբից ի վեր ամենաուժգին երկրաշարժը

Նոյեմբերի 19-ին 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պալմա կղզում (Կանարյան Կղզիների Ինքնավար Մարզ), որտեղ հրաբուխ է ժայթքում: Այդ մասին Twitter-ում հայտնել է երկրի Ազգային աշխարհագրական ինստիտուտը:
Ինստիտուտի տեղեկատվությամբ՝ երկրաշարժը գրանցվել է Վիլյա դե Մասո բնակավայրի շրջանում, օջախը գտնվել է 36 կիլոմետր խորության վրա: Այն դարձել է ամենաուժգինը երկու ամիս առաջ ժայթքումն սկսվելուց ի վեր:
Երկրաշարժի հետեւանքով տուժածների մասին չի հաղորդվում:
Վերջին ժամանակներս կղզում նկատելիորեն ուժեղացել է սեյսմիկ ակտիվությունը: Սեպտեմբերի 19-ին կղզում հրաբուխի ժայթքում էսկսվել էլ Պասո բնակավայրի շրջանում: Հրաբխի խառնարանից տեղի է ունենում հրաբխայն նյութերի ակիվ արտանետում:
Լավայի հոսքերը քանդել են ավելի քան 2,5 հազար շենք: Ավելի վաղ անվտանգության նկատառումներով կղզում արդեն տարհանվել է շուրջ 7 հազար մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: