Բաժիններ՝

Թուրքիայի ֆինանսների նախկին նախարարի փարիզյան լուսանկարները թուրք օգտատերերին զայրացրել է

Երկարատև ընդմիջումից հետո տեսախցիկները Թուրքիայի ֆինանսների նախկին նախարար, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դստեր ամուսնուն՝ Բերաթ Ալբայրաքին ֆիքսել են Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ընտանիքի հետ արձակուրդ անցկացնելիս։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Բերաթ Ալբայրաքը երկար ժամանակ տեսախցիկներին չէր երևացել 2020 թվականի նոյեմբերի 8-ից հետո, երբ Թուրքիայի համար լուրջ ֆինանսատնտեսական ճգնաժամային շրջանում Instagram-ի իր էջում կատարած գրառմամբ հայտնել էր ֆինանսների նախարարի պաշտոնից հրաժարական տալու մասին։

Փարիզից Ալբայրաքի նկարները վրդովմունք է առաջացրել Twitter-ի թուրք օգտատերերի շրջանում։ Նշվել է,որ ֆինանսների նախկին նախարարն այժմ եվրոներ է մսխում Եվրոպայում, մինչդեռ նաև նրա սխալ քաղաքականության պատճառով լիրայի արժեզրկման պայմաններում Թուրքիայի քաղաքացին ստիպված է մտածել, թե ինչպես գոյատևի։

Նշենք, որ վերջին շրջանում Ալբայրաքի մասին տեղեկությունների բացակայության պայմանում սոցցանցում լուրեր էին շրջանառվում, որ Ալբայրաքը պատրաստվում է մի գիրք հրապարակել, որը ցնցելու է Թուրքիան։ Ընդ որում՝ լուրերը տարածվում էին «Որտե՞ղ է փեսան» (Damat nerede) վանդակապիտակի ներքո։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930