Կանադայի Սենատի անդամ Լեո Հոսակոսը կոչ է արել Կանադայի կառավարությանը դատապարտել ադրբեջանա-թուրքական համատեղ ագրեսիան և ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ֆրանսիայում հայերը կրկին բողոքի ակցիա են անցկացնում։ Փակել են А7՝ Լիոնից Մարսել տանող մայրուղին։ Հայաստանի դրոշներով, թուրք-ադրբեջանական ագրեսիան դատապարտող պաստառներով, Արցախին աջակցող վանկարկումներով նրանք սպասում էին ոստիկանության ծառայողների ժամանմանը՝ ներկայացնելու նրանց իրենց պահանջները։ Ցուցարարները ֆրանսիական հեռուստաալիքներով ուղիղ եթեր էին պահանջում՝ իրենց բողոքի ձայնը լսելի դարձնելու համար։
Ռուսաստանի ռազմա-օդային ուժերի նախկին գլխավոր հրամանատար Վլադիմիր Միխայլովը դեռ 2007 թվականին հայտարարել էր, որ Հայաստանի և Ռուսաստանի համատեղ հակաօդային պաշտպանության համակարգը կարող է Հայաստանի օդային սահմանները պահպանել ցանկացած ոտնձգությունից եւ ոչ միայն Թուրքիայի կամ Ադրբեջանի կողմից:
«Մենք տեսանք Պուտին-Էրդողան հեռախոսազրույցն ու քննարկումները, այնուհետև՝ Միացյալ Նահանգների արձագանքը Թուրքիայի գործողությունների վերաբերյալ: Նախ Դոնալդ Թրամփն իր դժգոհությունն արտահայտեց, որ հրադադարի ռեժիմը չի պահպանվում, այնուհետև կոշտ հայտարարություն արեց Պետդեպարտամենտի ներկայացուցիչը՝ նշելով, որ Էրդողանի դեմարշն ու ծաղրանքն ամերիկյան պատժամիջոցների մասով այդպես չի անցնելու, և Թուրքիան կտեսնի բոլոր հետևանքները: Այուհետև Ֆրանսիան կոշտ արձագանքեց Թուրքիային: Այժմ էլ Իրանն է ակտիվանում: Այս ամենը, իհարկե, շատ կարևոր է, որպեսզի մենք կարողանանք ստեղծված իրավիճակի ճիշտ պատկերը ստանանք»,- հավելեց Դավիթ Բաբայանը:
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը նախապես ծրագրված մի շարք այցեր է իրականացրել Միջին Ասիայի երկրներ: Ուղևորության հիմնական նպատակը ռազմական ոլորտում համագործակցության ամրապնդումն ու ընդլայնումն է, գրում է Военное Обозрение-ն:
Վաշինգտոնում, Կոլումբիայի օկրուգում, վթարի հետեւանքով մոպեդի վարորդի մահից հետո բախումներ են սկսվել ոստիկանության հետ:
Իրանի Մեջլիսի (խորհրդարանի) նախագահ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը վարակվել է կորոնավիրուսով:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբը հաղորդել է իր կայքի վրա կատարված գրոհի մասին:
Երեկոյան Մարտունին և Ասկերանի վերին ենթաշրջանն են հայտնվել թշնամական ուժերի թիրախում, իսկ կեսգիշերից հետո կայուն լարված իրավիճակը պահպանվել է` առանց կրակի
Երեկոյան հակառակորդը շարունակել է հրետակոծել խաղաղ բնակավայրերը, մասնավորապես թիրախում էին հայտնվել Մարտունին, Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի գյուղերը:
Թուրքիայի կողմից սիրիացի վարձկաններին խոստանում են մի քանի հազար դոլար գումար, սակայն վճարում են 400 դոլար, որը Թուրքիայի նվազագույն աշխատավարձից ցածր է, եւ նրանց ուղարկում են կռվելու Ադրբեջանի համար ամենավտանգավոր տարածքներում: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այս մասին նշում է լրագրող Անհար Կոչնեւան:
ԱՄՆ կոնգրեսական Ջիմի Գոմեսը Թրամփի վարչակազմին կոչ է արել անհապաղ Մագնիտսկու պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ։
Ամերիկայի Միացյալ Նահանգների Գլենդել քաղաքը ճանաչեց Արցախի Հանրապետության անկախությունը:
Չեխիայի իշխանությունները որոշում են ընդունել ամբողջ երկրում ամեն օր պարետային ժամ սահմանել 21:00-ից մինչեւ 05:00-ն, քանի որ մյուս միջոցառումները, որոնք ուղղված են COVID-19-ը զսպելուն, ցանկալի արդյունք չեն տվել:
Գրեթե 65 միլիոն ամերիկացիներ են այս պահին վաղաժամկետ քվերարկել երկրի ընդհանուր ընտրություններում, որոնք նշանակված են նոյեմբերի 3-ին:
Եգիպտոսի իշխանություններն ուսումնասիրում են այն հանգամանքները, որոնց դեպքում Կարմիր ծովում շնաձուկը հարձակվել է ուկրաինացի զբոսաշրջիկների ընտանիքի եւ նրանց էքսկուրսավարի վրա:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Հանս Կլյուգեն դպրոցների փակումը համարել է կորոնավիրուսի եմ պայքարի անարդյունավետ միջոց:
Իտալիայի ԱԳ նախարարությունը քաղաքացիներին հանձնարարում է արտասահման ուղեւորություններից ձեռնպահ մնալ Եվրոպայում կորոնավիրուսով վարակումների թվի աճի ֆոնին եւ կոչ է անում հաշվի առնել հնարավոր խնդիրները հայրենիք վերադառնալիս:
2020 թվականին աշխարհում օտարերկրյա ուղղակի ներդրումները (ՕՈՒՆ) 30 – 40 տոկոսով կնվազեն, սակայն անկումը կարող է լինել ավելի ուժգին՝ շուրջ 50 տոկոս՝ համավարակի երկրորդ ալիքի պատճառով, որը քայքայում է մի շաք զարգացած պետությունների տնտեսությունը:
ԱՄՆ-ի Գերագույն դատարանի նոր դատավոր Էմի Քոնի Բարեթը, որի թեկնածությունն ավելի վաղ առաջադրել էր նախագահ Դոնալդ Թրամփը, երդում է տվել Սպիտակ տանը կայացած արարողության ժամանակ:
Ամերիկայի Միացյալ Նահանգների Գլենդել քաղաքի քաղաքային խորհուրդն այսօր կքննարկի Արցախի անկախության ճանաչման բանաձևը:
Թուրքական կողմի նախաձեռնությամբ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում, ի թիվս այլ հացերի, քննարկվել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ շփում չի ունեցել կորոնավիրուսի կոնտակտավոր լինելու պատճառով ինքնամեկուսացած ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:
Վերջին շրջանում թուրքական ազգային արժույթը՝ լիրան, շարունակում է արժեզրկման ռեկորդներ գրանցել ամերիկյան դոլարի և եվրոյի նկատմամբ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Հայաստանում գտնվող Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավորների գլխավորած պատվիրակությանը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հիասթափված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի մասին Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանավորվածությունների չկատարումից:
Այսօր առավոտյան ադրբեջանական զինված ուժերը շարունակել են հարձակողական գործողություններ իրականացնել տարբեր ուղղություններով:
Աշխարհի տասն ամենահարուստ մարդկանց կարողությունը հոկտեմբերի 26-ին նվազել է 14,4 միլիարդ դոլարով:
Արծրուն Հովհաննիսյանը ներկայացնում է մարտական գործողությունների ընթացքը. ՈՒՂԻՂ