Բաժիններ՝

Ճապոնիայում գրեթե 700 մլրդ դոլար կհատկացնեն համավարակի շրջանում տնտեսության խթանման համար

Ճապոնիայի տնտեսության խթանման միջոցների նոր փաթեթի ծավալը, տնտեսություն, որը տուժել է կորոնավիրուսի համավարակի ազդեցության հետեւանքներից, կկազմի 78,9 տրիլիոն իեն (691,5 միլիարդ դոլար ընթացիկ փոխարժեքով): Այդ մասին նոյեմբերի 18-ին հաղորդել է Kyodo գործակալությունը:

Երկրի կառավարությունը բյուջեից կտրամադրի 55,7 տրիլիոն իեն (488,2 միլիարդ դոլար): Շուրջ 23,2 տրիլիոն իեն (203,3 միլիարդ դոլար) ծավալով մնացած միջոցները իրենցից ներկայացնում են մասնավոր ներդրումներ: Սպասվում է, որ միջոցների փաթեթը կհաստատվի նոյեմբերի 19-ին:

Դրա ծավալը տնտեսագետների ակնկալիքները գերազանցել է գրեթե կրկնապատիկ: Այդ միջոցների հաշվին Ճապոնիայի իշխանությունները մտադիր են ավելացնել բնակչության եւ գործարարության օժանդակությունը: Մասնավորապես, 18 տարեկանից ցածր երեխաներով ընտանիքներին կվճարվեն նպաստներ՝ 100 հազար իենի (շուրջ 880 դոլարի) չափով յուրաքանչյուր երեխայի հաշվով: Անցյալ տարի Ճապոնիայի բոլոր բնակիչները, ներառյալ մշտապես բնակվող օտարերկրացիները, ստացել են 100 հազար իենի չափով միանվագ վճարում՝ համավարակի ֆոնին բնակչության օժանդակման շրջանակներում: Տնտեսության խթանման նոր միջոցները վարչապետ Ֆումիո Կիսիդայի նախընտրական խոստումների մի մասն են, որն իր պաշտոնն զբաղեցրել է հոկտեմբերին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:աա

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930