Բաժիններ՝

Միջուկային գործարքի շուրջը բանակցությունների հաջողությունը կախված է ԱՄՆ-ի պատրաստակամությունից

Վիեննայում միջուկային գործաքին վերադառնալու առաջիկա բանակցություների հաջողությունը կախված է Թեհրանի նկատմամբ ավելի վաղ սահմանված պատժամիջոցները չեղարկելու՝ ԱՄՆ-ի պատրաստակամությունից: Նոյեմբերի 18-ին այդ մասին Twitter-ում գրել է Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերին։

«Բանակցությունների հաջողությունը, որոնք կսկսվեն նոյեմբերի 29-ին, կախված է հակառակ կողմի՝ պատժամիջոցները չեղարկելու փաստական մտադրություններից եւ իրական պատրաստակամությունից»,- նշել է նա:

Իրանական միջուկային ծրագրի շուրջը գործողությունների համատեղ համապարփակ պլանը (ԳՀՀՊ) ստորագրվել է 2015 թվականին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամների եւ Գերմանիայի կողմից:

2018 թվականին Դոնալդ Թրամփը, որն այդ պահին զբաղեցնում էր ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը, միակողմանի կարգով դուրս եկավ ԳՀՀՊ-ից: Նրա հաջորդ Ջո Բայդենը բազմիցս պատրաստակամություն է հայտնել վերսկսելու գործարքի շուրջն ԱՄՆ-ի հանձնառությունների կատարումը: «Հինգ գումարած մեկ» խումբը (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, ԱՄՆ եւ Ֆրանսիա) ապրիլից Վիեննայում բանակցություններ է վարում այդ հարցի շուրջը: Հերթական փուլի սկիզբը պլանավորված է նոյեմբերի 29-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930