
Դատարանը չեղյալ է հայտարարել Թրամփի 500 միլիոն դոլարի տուգանքը

Նյու Յորքի վերաքննիչ դատարանը չեղյալ է հայտարարել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի և նրա ընտանեկան բիզնեսի դեմ քաղաքացիական խարդախության գործով գրեթե 500 միլիոն դոլարի տուգանքը։
«Միևնույն ժամանակ Թրամփի ընկերության կողմից բանկերին և ապահովագրական ընկերություններին տրամադրված փաստաթղթերի կեղծման վերաբերյալ մեղադրանքները չեն հանվել»,-նշված է հաղորդագրության մեջ։
Պետության նախկին ղեկավարի և նրա երեք ավագ երեխաների՝ Էրիկ Թրամփի, Դոնալդ Թրամփ կրտսերի և Իվանկա Թրամփի դեմ քաղաքացիական հայցը 2022 թվականի սեպտեմբերին ներկայացրել էր Նյու Յորք նահանգի գլխավոր դատախազ Լետիցիա Ջեյմսը, ով դեմոկրատների կողմնակից է։ Իվանկա Թրամփի դեմ հայցը հետագայում մերժվեց։
Գործը վերաբերում էր Թրամփի կազմակերպության ակտիվների գնահատմանը, որոնք, ըստ մեղադրողների, դիտավորյալ ուռճացվել են՝ արտոնյալ վարկեր և ապահովագրական պայմանագրեր ստանալու կամ պահպանելու համար։
Դոնալդ Թրամփն ինքը համարում էր, որ գործը քաղաքական դրդապատճառներ ուներ և պահանջել էր այն փակել 2024 թվականի նոյեմբերին նախագահական ընտրություններում իր հաղթանակից հետո։