
Էդուարդ Սպերցյանը չի տեղափոխվի «Սաութհեմփթոն»

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և ռուսական «Կրասնոդար»-ի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը որոշում է կայացրել չմիանալ անգլիական «Սաութհեմփթոն»-ին: Այս մասին գրում են ռուսական ԶԼՄ-ները:
Հնարավոր տրանսֆերի վերաբերյալ վերջնական որոշումը կայացրել է անձամբ ֆուտբոլիստը, նրա և «Կրասնոդար»-ի միջև որևէ տարաձայնություն չի առաջացել:
Աղբյուրի տեղեկություններով ՝ «Կրասնոդարը» պատրաստ էր դիտարկել «Սաութհեմփթոն»-ի առաջարկը, սակայն գործարքը կախված էր բացառապես ֆուտբոլիստի ցանկությունից:
Ակումբի ղեկավարության հետ քննարկումների ընթացքում Սպերցյանը մտադրություն է հայտնել սպասել Եվրոպայից այլ առաջարկների: